Կատու (քանդակ, Երևան)
(Վերահղված է «Կատու» քանդակ (Երևան)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատու (այլ կիրառումներ)
«Կատու» քանդակ, գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում, տեղադրվել է 2002-ին։
Կատու | |
---|---|
«Կատու» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում |
Բարձրություն | 2,5 մ |
Քանդակագործ(ներ) | Ֆեռնանդո Բոտերո |
Նյութ | բրոնզ |
Շինարարության սկիզբ | 1998 |
Շինարարության ավարտ | 2002 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ խմբագրել
Տվյալներ խմբագրել
Պատմություն խմբագրել
Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։
Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2002 թ. նոյեմբերի 26-ին[1]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9