«Թող փչե քամին» երգի եղանակավ

««Թող փչե քամին» երգի եղանակավ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1885 թվականին[1]։

«Թող փչե քամին» երգի եղանակավ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1885
ՀրատարակչությունՆորք
Հրատարակվել է1924
Վիքիդարան«Թող փչե քամին» երգի եղանակավ

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1885 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այս բանաստեղծությունն նվիրված է եղել 1867-1889 թվականներին հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկին՝ Վարդան (Ալեքսանդր) Գրիգորի Գոլոշյանին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 12) պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1885 10|14», որի տակ Թումանյանը գրել է՝ «Դեռևս սևագրություն»։ Ինքնագրի վրա ուրշի ձեռքով գրված «Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունը՝ նվիրված Վարդանին»։ Նույն ձեռագրով կան նաև երեք քառատող, որոնցից երկուսն օգտագործված են առաջին հրատարակության և 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության վեցերորդ հատորի մեջ։

Այդ հավելումներն են.

 

Լինեմ ամեն ժամ
Հրամայում է նա
Կատարել երդում
Թեկուզ ամեն բան։

- ԵԺ VI, տող 73-76
 
 

Արև տեսնելիս
Առավոտյան ժամին
Քեզ կյանք է խնդրում,
Քեզ միտն է բերում։

- ԵԺ VI, տող 117-120
 
 

Ասում է՝ այն աստղը
Է իմ որդունը,
Այնպես փայլում է,
Որպես նրա աչեր։

- ԵԺ VI-ում չկա
 

Այս հավելումների մասին 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության վեցերորդ հատորում (էջ 439) նշված է հետևյալը․ «Վարդան Գոլոշյանի քրոջ՝ Դարիա Թադևոսյանի բանավոր վկայությամբ, հիշողությամբ, ավելացրել է իր հայրը՝ Գրիգոր Գոլորշյանը»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին «Նորք» հանդեսում (№ 4, էջ 359-361), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության վեցերորդ հատորում (էջ 11-15)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 643–644.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
«Թող փչե քամին» երգի եղանակավ