«Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխություն

«Գրեմմի» մրցանակաբաշխության 62-րդ ամենամյա արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 26-ին Լոս Անջելեսի Սթեյփլս սենթրում (ԱՄՆ)[1]։ Անվանակարգի և պարգևատրման արարողությանը իրավունք են ունեցել մասնակցել 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը հաշվարկված վերջին պայմանական Տարվա լավագույն ձայնագրությունները, կոմպոզիցիաները և կատարողները[2][3]։ 84 անվանակարգորդների անունները հայտարարվել են 2019 թվականի նոյեմբերի 20-ին։ Ամենաշատ անվանակարգերում առաջադրվել են Լիզզոն (8), Բիլլի Այլիշը (6), Լիլ Նաս Էքսը (6), Արիանա Գրանդեն (5), H.E.R.-ը (5), Ֆինիս Օ'Քոնելը (5)[4]։

Արդյունքում ամենաշատ մրցանակները (5-ական) ստացել են Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆինիս Օ'Քոնելը։ Բացի այդ, Այլիշը 1981 թվականից ի վեր առաջին կատարողն է (և պատմության մեջ երկրորդ կատարողն Է Քրիստոֆեր Քրոսից հետո), որը ստացել է տարվա բոլոր չորս գլխավոր պարգևները[5]։ Երեքական մրցանակ են ստացել երգչուհի Լիզզոն, ռոք երաժիշտ Գարի Քլարկը, ձայնաինժեներ Ջոն Գրինահամը և հիփ-հոփ կատարող Ռոբ Կինելսին (երկուսն էլ արժանացել են Այլիշի երգերում և ալբոմներում իրենց աշխատանքի համար)[6]։

Արարողությունը վարել է Ալիշա Քիզը, որը վարել է նաև 2019 թվականի մրցանակաբաշխությունը[7]։ Երկար տարիներ մրցանակաբաշխությունից հետո, որն ավանդաբար անցկացվել է փետրվարին (բացառությամբ ձմեռային Օլիմպիական խաղերի), Գրեմմի 62-րդ մրցանակի հանձնման արարողությունը հետաձգվել է մինչև հունվար[2][8]։

Aerosmith ռոք խումբը MusiCares Person of the Year պատվավոր մրցանակին է արժանացել հիմնական արարողությունից երկու օր առաջ։ Նախատեսվում էր, որ դա կլինի Գրեմմիի առաջին արարողությունը՝ ձայնագրման ակադեմիայի նոր նախագահ Դեբորա Դուգանի գլխավորությամբ, սակայն 2020 թվականի հունվարի 16-ին նա ժամանակավորապես հեռացվել էր ակադեմիայում աշխատանքից։ Դուգանի փոխարեն արարողությունը ղեկավարել Է Հարվի Մեյսոնը, որը ժամանակավորապես զբաղեցրել է նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը[9][10]։

Անվանակարգերի թվով առաջատարներն են՝ Լիզզո (8), Բիլլի Այլիշ (6), Lil Nash X (6), Արիանա Գրանդե (5)

Ելույթներ խմբագրել

Ելույթ ունեցողների թվում է եղել նաև կորեական հայտնի BTS խումբը, որը «Old Town Road»-ի ելույթի ժամանակ մասնակցել է Լիլ Նաս Էքսի և Դիպլոյի հետ՝ այդպիսով դառնալով Գրեմմիի արարողության հիմնական բեմում իր երկրի առաջին կատարողը[11][12][13]։

Անվանակարգեր խմբագրել

 
Բիլլի Այլիշը դարձել է արարողության հաղթողը, ստանալով Գրեմմի չորս հիմնական անվանակարգերում
Տարվա ձայնագրություն
Տարվա ալբոմ
Տարվա երգ
Լավագույն նոր արտիստ

Փոփ խմբագրել

Լավագույն սոլո փոփ կատարում

Լավագույն փոփ կատարում դուետով կամ խմբով

Լավագույն ավանդական վոկալ փոփ ալբոմ

Լավագույն փոփ վոկալային ալբոմ

Պարային երաժշտություն խմբագրել

 
Լավագույն պարային երաժշտության համար երկու մրցանակ է ստացել The Chemical Brothers խումբը
Լավագույն պարային ձայնագրություն
Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ

Ռոք խմբագրել

 
Հարի Քլարկը ստացել է 3 մրցանակ, երկուսը՝ ռոք երաժշտության ժանրում լավագույն կատարման եւ լավագույն երգի համար եւ եւս մեկը՝ լավագույն ժամանակակից բլյուզ-ալբոմի համար
Լավագույն ռոք կատարում
Լավագույն մետալ-կատարում
Լավագույն ռոք կատարում
Լավագույն ռոք ալբոմ

Ժամանակակից գործիքային երաժշտություն խմբագրել

Լավագույն ժամանակակից գործիքային ալբոմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Grammy Awards Dates for 2020 and 2021 Announced». variety.com. 2018 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 «Grammy Awards Sets Dates For 2020 & 2021». Deadline Hollywood. 2018 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Grammy Eligibility Year to Close One Month Early». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  4. 2020 GRAMMY Awards: Complete Nominations List, Grammy.com, 20. November 2019
  5. «Billie Eilish makes history, sweeping all four major categories at 2020 Grammys». Los Angeles Times. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  6. «62nd Annual GRAMMY Awards». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  7. «15-Time Grammy(R) Award Winner Alicia Keys Returns as Host of "The 62nd Annual Grammy Awards(R)"». The Futon Critic. 2019 թ․ նոյեմբերի 14.
  8. «Grammy Awards Furious Oscars Ambushed Them on Traditional Date: "It was a very disrespectful move on their part"». Showbiz411. 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  9. Aswad, Jem; Aswad, Jem (2019 թ․ ապրիլի 13). «Deborah Dugan to Succeed Neil Portnow as Recording Academy Chief». Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  10. Lewis, Randy (2020 թ․ հունվարի 17). «Ousted Grammys chief: 'We will expose what happens when you "step up" at the Recording Academy'». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Bruner, Raisa (2020 թ․ հունվարի 27). «BTS Joined Lil Nas X for Their First Grammys Performance». TIME. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  12. «2020 GRAMMYs: Lil Nas X, BTS & More To Perform». GRAMMY.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  13. Kim, Hyo-jeong (2020 թ․ հունվարի 24). «방탄소년단, 그래미 어워즈서 공연…한국 가수 최초 (=BTS, Grammy Awards Performance First Korean singer)». Yonhap News Agency (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել