«Ապոլլո» թատրոն (անգլ.՝ Apollo Theater), համերգային դահլիճ Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, նշանակալի դեր է խաղացել աֆրոամերիկյան երաժշտական մշակույթի զարգացման գործում և ներառված է պատմական վայրերի ազգային գրանցիչում[2]։

«Ապոլլո» թատրոն
Apollo Theater
Ապոլլո թատրոնը
Տեսակերաժշտական հարթակ, կինոթատրոն և Գիշերային ակումբ
Երկիր ԱՄՆ[1]
Գտնվելու վայրըՆյու Յորք, ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1913 թ.
ՃարտարապետGeorge Keister?
Կայքapollotheater.org(անգլ.)
 Apollo Theater (New York City) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրումը և վերելքը խմբագրել

Ապոլլո Հոլը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին քաղաքացիական պատերազմի նախկին գեներալ Էդվարդ Ֆերերոյի կողմից որպես պարահանդեսային պարերի դահլիճ։ Շենքի վարձակալության ավարտից հետո՝ 1872 թ., այն վերափոխվեց թատրոնի, սակայն փակվեց 19-րդ դարի վերջում։

1913[2] կամ 1914 թ[3] կառուցվեց նոր շենք՝ ճարտարապետ Ջորջ Կեյստերի նախագծով[4] և Նյու Յորքի առաջին բապտիստական եկեղեցու օրինակով[2]։ Թատրոնը ղեկավարում էին Ջուլս Հարտիգը և Հարրի Սիմոնը, ովքեր ստացան 30 տարվա վարձակալության իրավունք[4]։ 1928 թվականին թատրոնի ղեկավարությունը ստանձնեց Բիլ Մինսկին։ 1932 թվականին «Ապոլլո»-ն ձեռք բերեց Սիդնի Կոենը, սակայն 1934 թվականին վաճառեց այն Ֆրենկ Շիֆմանին և Լեո Բրեչերին, ովքեր կրկին բացեցին թատրոնը 1934 թվականի հունվարի 26-ին՝ ներկայացնելով այն որպես Հարլեմի լավագույն թատրոն։ Կոենի մահից հետո «Ապոլլո»-ն և Հարլեմի օպերային թատրոնը միավորվեցին[5]։

Առաջին աշխարհամարտից հետո նկատվեց «Հարլեմյան Վերածնունդը», երբ սկսվեց ԱՄՆ-ի հարավային նահանգներից սևամորթների վերաբնակեցման ժամանակաշրջանը։ Շիֆմանը և Բրեչերը վարձեցին սևամորթ արտիստների ոչ միայն այն պատճառով, որ Հարլեմում այդ աստիճանական վերաբնակեցման արդյունքում սևամորթների թիվը գերակշռում էր, այլև այն պատճառով, որ սևամորթ դերասանների աշխատանքը զգալիորեն էժան էր, և Շիֆմանը կարող էր խելամիտ գնով որակյալ շոու բեմադրել։ Երկար տարիներ շարունակ «Ապոլլո»-ն Նյու Յորքի միակ թատրոնն էր, որտեղ սևամորթները կարող էին աշխատանք գտնել իրենց համար[5]։

Տարբեր ժամանակաշրջաններում թատրոնում հանդես են եկել Էլլա Ֆիցջերալդը[6], Բիլլի Հոլիդեյը, Ջեյմս Բրաունը, Դայանա Ռոսը, Գլեդիս Նայթը, Պատի Լաբելը, Մարվին Գեյը, Լյութեր Վանդրոսը, Սթիվի Ուոնդերը, Արետա Ֆրանկլինը, Լորին Հիլը և Սարա Վոնը[7]։

Անկումը և վերականգնումը խմբագրել

 
Թատրոնը ներսից

Թատրոնն անկում ապրեց 1960-1970-ական թվականներին մինչև 1975 թվականին չվերափոխվեց կինոթատրոնի[3]։

«Ապոլլո» թատրոնը վերածնվեց, երբ 1983 թվականին Inner City Broadcasting ընկերությունը գնեց շենքը։ Թատրոնն ստացավ դաշնային և պետական կարգավիճակ և լիովին վերականգնեց աշխատանքը 1985 թվականին։ Թատրոնի մեծ բացմանը ելույթ ունեցան Hall & Oates երաժշտական դուետը, ինչպես նաև The Temptations խմբի մենակատարներ Էդի Կենդրիքսը և Ջիմի Ռաֆինը։

1991 թվականին Նյու Յորք նահանգը գնեց «Ապոլլո» թատրոնը։

2005 թ դեկտեմբերի 15-ին սկսվեց թատրոնի վերակառուցման առաջին փուլը, որը արժեցավ 65 միլիոն դոլար։ Վերակառուցման սկիզբը ազդարարող հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և Time Warner-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Պարսոնսը։

2009 թվականից թատրոնը գտնվում է Apollo Theater Foundation Inc. ոչ առևտրային ընկերության ենթակայության ներքո։

Թատրոն այցելողների թիվը տարեկան կազմում է 1,3 միլիոն մարդ։

2001 թվականից սկսած Ամերիկյան ջազի հիմնադրամը այստեղ անց է կացնում ամենամյա «Մեծ գիշեր Հարլեմում» համերգը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 «Ապոլլո» թատրոնը Բրիտանիկա հանրագիտարանում.
  3. 3,0 3,1 Jackson, Kenneth T, The Encyclopedia of New York City, Yale University Press, p.40
  4. 4,0 4,1 Apollo Theater Foundation press release: «Apollo 75th Anniversary: Milestones in Apollo Theater History», January 27, 2009
  5. 5,0 5,1 Fox Ted, "Showtime at the Apollo", 2nd Ed, New York, N.Y.: Holt, Rinehart and Winston, 1983
  6. Jim Moret, 'First Lady of Song' passes peacefully, surrounded by family, CNN (15 июня 1996)
  7. Holloway, Lynette. Show Time for Sad Time at Apollo, The New York Times
  8. jazzfoundation.org. 2009-15-10. URL: http://www.jazzfoundation.org/JFA_2007_invite.pdf Արխիվացված 2007-04-22 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Ապոլլո» թատրոն» հոդվածին։